«Ավրորա» ֆորումը կանցկացվի Հայաստանում հոկտեմբերի 14-21-ը
«Գլոբալ հայերի բաց նամակը» ուղերձ-կոչի հրապարակիցումից հետո, Հայաստանում սահմանադրական փոփոխություններից, նորընտիր նախագահ և անկանխատեսելի Թավշյա հեղափոխությունից հետո այժմ նորընտիր առաջնորդների և կառավարության հետ գրելով մեր դարավոր պատմության նորագույն էջը՝ աշխարհասփյուռ հայությունը հնարավորություն է ստացել աննախադեպ կերպով ակտիվանալու և միասնաբար ներգրավվելու՝ որպես ապագայի համահեղինակ:
Այս մասին նշված է «Ավրորա» ֆորումի նախաձեռնողների տարածած հայտարարության մեջ:
Համագործակցելով հայաստանյան և օտարերկրյա բազմաթիվ կազմակերպությունների հետ և ընդգրկելով տարբեր ոլորտներ՝ «Ավրորա» ֆորումը կենտրոնանալու է մարդկության առաջընթացի վրա՝ ստեղծելով միջազգային կապերը միակցելու և խթանելու, առկա մարտահրավերներն ու դրանց լուծումները քննարկելու բացառիկ հնարավորություն: «Ավրորա» ֆորումի հեռահար օրակարգի իրականացմանը սատարում են բազմաթիվ կազմակերպություններ՝ գլոբալ մարտահրավերները հաղթահարելու և տեղական զարգացումը խթանելու համընդհանուր հանձնառությամբ:
«Աշխարհի բազմաթիվ երկրներից բացառիկ անհատներ, որոնք նշանակալի ձեռքբերումների են հասել մարդկության առաջընթացի տարբեր ոլորտներում, հրավիրվում են միանալու և աջակցելու «Ավրորա» ֆորումի զարգացմանը: Նրանց անունները հանրությանը հայտնի կդառնան մարտի 10-ին՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության 4-րդ տարեդարձի խորհրդանշական օրը. «Ավրորա» ֆորումը հիմնադրվել է հենց վերջինիս կողմից՝ Հայաստանի զարգացման նախաձեռնություններ (IDeA) հիմնադրամի, Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST), «Scholae Mundi» համաշխարհային կրթական հարթակի և «UWC Դիլիջան» միջազգային քոլեջի հետ համագործակցությամբ»,- նշել է «Ավրորա» ֆորումի խորհրդի անդամ Արման Ջիլավյանը:
«Ավրորա» ֆորումը կանցկացվի Հայաստանում 2019թ. հոկտեմբերի 14-21-ը: Ֆորումը կմիավորի սոցիալական, տեխնոլոգիական, նորարարությունների, կրթական և մարդասիրական ոլորտների աշխարհի առաջատար շրջանակներին՝ կյանքի կոչելով տարածաշրջանում եզակի համալիր մի ծրագիր:










