450 մլն դոլար. փորձագետները կասկածում են, որ աշխարհի ամենաթանկ կտավը պատկանում է ոչ թե Դա Վինչիի, այլ նրա աշակերտի վրձնին
2017թ. հեղինակավոր Christie's աճուրդի տանը գնի համաշխարհային ռեկորդ սահմանած «Սալվատորե Մունդի» կտավը, որը վաճառվել է 450 մլն դոլարով, կարող է նկարված լինել ոչ թե Լեոնարդո դա Վինչիի, այլ նրա աշակերտներից մեկի կողմից:
Ինչպես նշում է Daily Mail-ը, նմանատիպ կասկածներ են առաջացել ոլորտի փորձագետների մոտ, ինչի պատճառով էլ աշխարհի ամենաթանկ կտավի ցուցադրությունը Լուվր թանգարանի Աբու Դաբիի մասնաճյուղում հետաձգվել է անորոշ ժամանակով:
Մասնավորապես՝ արվեստի պատմության մասնագետ Ժակ Ֆրանկը նշել է, որ Լուվրի աշխատակազմն ու այլ բարձրաստիճան դեմքեր գիտեն, որ «Սալվատորե Մունդի»-ի հեղինակն ամենևին էլ Դա Վինչին չէ:
Մասնագետն անգամ նամակ է գրել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ նախազգուշացրելով, որ եթե կտավն այս տարվա հոկտեմբերի ցուցադրության հանվի Փարիզի Լուվրում, ապա դա սկանդալ կլինի:











