«Կարծես խեղդվելիս լինեի». Մենդի Մուրը պատմել է սեռական ոտնձգությունների համար մեղադրվող Ռայան Ադամսի հետ ամուսնական կյանքի մասին
Ամերիկացի դերասանուհի և երգչուհի Մենդի Մուրը, որը շատերին հայտնի է «Շտապիր սիրել» հանրահայտ ֆիլմից, պատմել է իր նախկին ամուսնու՝ երգիչ Ռայան Ադամսի հետ համատեղ կյանքի մասին, գրում է The Hollywood Reporter-ը:
Ադամսը, որին վերջերս մեղադրել են սեռական ոտնձգություն կատարելու համար, ամուսնացած է եղել Մուրի հետ 7 տարի: 2015 թվականին դերասանուհին դիմել է ապահարզանի:
Մուրի խոսքով՝ իրենց ամուսնության տարիներին նա իրեն զգացել է այնպես, կարծես «ջրում խեղդվելիս» լիներ: Նա պատմել է, որ այդ ժամանակ ապրում էր միայն ամուսնու համար՝ մոռացության տալով սեփական կարիերան:
«Ես գիտեի, որ նա այն մարդը չէր, որի հետ ինձ վիճակված էր լինել», - հիշել է Մուրը՝ պատմելով շրջադարձային այն փուլի մասին, երբ հասկացել է, որ այլևս չի ցանկանում, որ իր կյանքի մնացյալ հատվածն անցնի նույն կերպ:











