Բուքմեյքերները գնահատել են «Եվրատեսիլ 2019»-ի մասնակիցների հաղթելու շանսերը
EurovisionWorld կայքը հրապարակել է «Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթի մասնակիցների վարկանիշը` հիմք ընդունելով բոլոր բուքմեյքերական գրասենյակների տվյալները: Այդ մասին հաղորդում է Life.ru-ն:
Ըստ այդմ` բուքմեյքերների մեծամասնությունը հավատում է Ռուսաստանի ներկայացուցիչ Սերգեյ Լազարևի հաղթանակին: Երգիչը հավաքել է 13 տոկոս ձայն:
Երկրորդ տեղում Շվեդիայի մասնակիցն է` 9 տոկոս ձայնով: Լավագույն եռյակը եզրափակում է Իտալիան` 7 տոկոս ձայնով:
Հաղթողի հավակնորդների տասնյակում են, ըստ բուքմեյքերների, նաև Նիդերլանդները, Բելգիան, Ֆրանսիան, Ռումինիան, Կիպրոսը, Ավստրալիան և Իսլանդիան:
Նշենք, որ «Եվրատեսիլ 2019»-ը երգի միջազգային մրցույթը տեղի է ունենալու մայիսի 14-ից 18-ը` Թել Ավիվում`«Թույլ տուր քեզ երազել» կարգախոսի ներքո:










