ԱՄՆ-ի «Մեծ կիրճ» ազգային պարկում ուրանով բեռնարկղեր են հայտնաբերել, որոնք 20 տարի ճառագայթման են ենթարկել այցելուներին
ԱՄՆ Արիզոնա նահանգի «Մեծ կիրճ» արգելոցի թանգարանի նկուղային տարածքում ուրանի հանքանյութ պարունակող հինգ բեռնարկղ է հայտնաբերվել: Այս մասին հաղորդում է Daily News-ը՝ շեշտելով, որ ազգային պարկի այցելուները ճառագայթման էին ենթարկվում շուրջ 20 տարի:
Աղբյուրի հաղորդմամբ՝ ազգային պարկի ղեկավարությունն ու պաշտոնյաները թաքցնում էին թանգարանի նկուղում նման բեռնարկղերի առկայության մասին տեղեկությունը՝ ճառագայթման ենթարկելով զբոսաշրջիկներին և աշխատակիցներին:
Նշվում է, որ 20 լիտր տարողությամբ երեք բեռնարկղ տեղակայված է եղել կենդանիների խրտվիլակների ցուցադրության մոտակայքում, որտեղ հաճախ այցելում են երեխաները: Ճառագայթումը թույլատրելիի սահմանը գերազանցել է 4000 անգամ երեխաների համար և 400 անգամ՝ մեծահասակների: Ճառագայթվելու համար անհրաժեշտ էր միայն մեկ րոպե մոտ գտնվել պահեստին:
Ինչպես տեղեկացրել են ազգային պարկի ներկայացուցիչները, բեռնարկղերը ներկա պահին ոչնչացվել են, և թանգարանն աշխատում է սովորականի պես:










