Հայտնի է դարձել Կարլ Լագերֆելդի մահվան պատճառը

19:10 • 19.02.19

Հանրահայտ դիզայներ Կարլ Լագերֆելդի մահվան պատճառը ենթաստամոքսային գեղձի քաղցկեղն է եղել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ֆրանսիական ամսագրին:

Հաղորդվում է, որ փետրվարի 18-ին Նեյի-սյուր-Սեն քաղաքի հիվանդանոց տեղափոխված դիզայները մահացել է գիշերը՝ քաղցկեղի պատճառով: Լագերֆելդը 85 տարեկան էր:

Կարլ Լագերֆելդը ծնվել է Համբուրգում բանկային աշխատակցի ընտանիքում: 1952-ին տեղափոխվել է Փարիզ: 1983-ին նա դարձել է Chanel նորաձևության տան գեղարվեստական տնօրենը:

 

 

 

Հայտնի է դարձել Կարլ Լագերֆելդի մահվան պատճառը