«Իմ քայլի» պատգամավորներն ուղիղ եթերում արտասանում են Թումանյանի քառյակները
Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակի կապակցությամբ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները ֆլեշմոբ են կազմակերպել՝ արտասանելով բանաստեղծի ստեղծագործությունները:
Նրանք արտասանում են Հովհաննես Թումանյանի քառյակները և տեսանյութերը տեղադրում «Ֆեյսբուք»-ի իրենց էջերում՝ օգտագործելով #Թումանյան150#ԻմՔայլը հեշթեգը:
Նախաձեռնությանը միացել են «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, պատգամավորներ Լուսինե Բադալյանը, Գոռ Գևորգյանը, Սոնա Ղազարյանը, Կարեն Համբարձումյանը, Հերիքնազ Տիգրանյանը, Արուսյակ Ջուլհակյանը:










