Հեռացավ՝ իր հետ տանելով ավանդապաշտության ողջ դարաշրջան. Հասմիկ Պապյանը լուսանկար է հրապարակել Լագերֆելդի հետ

22:05 • 19.02.19

Հանրահայտ օպերային երգչուհի Հասմիկ Պապյանն իր ֆեյսբուքյան էջում արխիվային լուսանկար է հրապարակել գերմանացի դիզայներ Կարլ Լագերֆելդի հետ:

«Հանգչի՛ր խաղաղությամբ, սիրելի՛ Կարլ Լագերֆելդ... Հեռացավ՝ իր հետ տանելով ավանդապաշտության ողջ դարաշրջան: Ճաշակ թելադրող, նրբանկատ, խոր, իր համոզմունքներին հավատարիմ և պարզապես մեծ սրտի տեր Մարդ:
Այդպիսիք շատ չեն մեր կողքին: Ափսո՜ս…»,- լուսանկարին կից գրել է երգչուհին:

Հիշեցնենք, որ Chanel նորաձևության տան գեղարվեստական տնօրեն, աշխարհահռչակ դիզայներ Կարլ Լագերֆելդը կյանքից հեռացել է 85 տարեկան հասակում: Նրա մահվան պատճառը ենթաստամոքսային գեղձի քաղցկեղն էր:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Լագերֆելդին ֆրանսիական ապրանքանիշի գեղարվեստական տնօրենի պաշտոնում կփոխարինի նրա մուսա և ընկեր Վիրժինի Վիարը, որն ավելի քան երեսուն տարի եղել է Լագերֆելդի «աջ ձեռքը»:

 

 

Հեռացավ՝ իր հետ տանելով ավանդապաշտության ողջ դարաշրջան. Հասմիկ Պապյանը լուսանկար է հրապարակել Լագերֆելդի հետ