Queen ռոք խումբը ելույթ կունենա «Օսկար» մրցանակաբաշխությանը
Բրիտանական Queen ռոք խումբը ելույթ կունենա Լոս Անջելեսում կայանալիք «Օսկար» 91-րդ մրցանակաբաշխությանը: Այդ մասին նշված է Ամերիկյան կինոակադեմիայի Twitter-ի էջում, հաղորդում է ТАСС-ը:
«Դա իրականություն է, թե պարզապես ֆանտազիա… Մենք ողջունում ենք Queen խմբի և մենակատար Ադամ Լամբերտի մասնակցությունն «Օսկար» մրցանակաբաշխությանը»,- ասված է հաղորդագրությունում:
Ռեժիսոր Բրայեն Սինգերի «Բոհեմիան ռապսոդիա» ֆիլմը, որը պատմում է Queen խմբի և նրա լեգենդար անդամ Ֆրեդի Մերկուրիի մասին, «Օսկար»-ի է առաջադրվել «Լավագույն ֆիլմ» անվանակարգում: Ավելի վաղ, ֆիլմն արաժանացել էր նաև «Ոսկե գլոբուս» մրցանակի:
«Օսկար» մրցանակաբաշխությանը ելույթ կունենան նաև որ Լեդի Գագան, Բեթթի Միդլերը և Բրեդլի Կուպերը, որի կատարմամբ «Աստղը ծնվել է» երգը ներկայացվել է «Օսկար»-ի:
Նշենք, որ «Օսկար» 91-րդ մրցանակաբաշխությունը տեղի կունենա փետրվարի 24-ի լույս 25-ի գիշերը` Լոս Անջելեսի «Dolby» թատրոնում:










