Գվինեթ Փելթրոուն այլևս չի նկարահանվի Marvel-ի ֆիլմերում
Տարիներ շարունակ Երկաթե Մարդու՝ Թոնի Սթարկի զուգընկերուհուն՝ Պեպեր Փոթսին մարմնավորած հոլիվուդյան հայտնի դերասանուհի Գվինեթ Փելթրոուն հայտարարել է, որ «Վրիժառուների» չորրորդ մասի թողարկումից հետո այլևս չի նկարահանվելու Marvel-ի տիեզերքի մյուս ֆիլմերում: Այս մասին գրում է Variety-ն:
Փելթրոուի խոսքով՝ «Վրիժառուներ. խաղի ավարտ» ֆիլմի վերջում Փոթսի հայտնվելուց հետո ինքն այլևս կարևոր դերեր չի ունենա Marvel-ի տիեզերքում: Նա նաև հավելել է, որ պատրաստ է վերադառնալ իր հերոսուհու կերպարին դրվագային դերի համար:
Միևնույն ժամանակ դերասանուհին հաստատել է, որ սպասվող ֆիլմում իր հերոսուհին հանդես կգա սեփական կոստյումով, որի լուսանկարը համացանցում էր հայտնվել 2018 թվականի հոկտեմբերին:
Հիշեցնենք, որ «Վրիժառուներ. խաղի ավարտ» ֆիլմն էկրաններին կբարձրանա 2019 թվականի ապրիլին:










