Կինեմատոգրաֆիստների միության անունից կոչ եմ անում դադարեցնել հացադուլը և երկխոսություն սկսել. Հարություն Խաչատրյանը՝ Հովհաննես Գալստյանին

13:58 • 20.02.19

Կինեմատոգրաֆիստների միության անունից նախագահ Հարություն Խաչատրյանը կոչ արեց ռեժիսոր Հովհաննես Գալստյանին դադարեցնել արդեն 16 օր տևող հացադուլը: Բացի այդ, հրավիրված ասուլիսին նա բոլոր կողմերին հորդորեց երկխոսություն սկսել և խնդիրը հնարավորինս արագ լուծել:  

Հարություն Խաչատրյանը նշեց, որ Կինեմատոգրաֆիստների միությունը Հովհաննես Գալստյանին իրավաբանական ծառայության հարցում օգնություն է առաջադրել: «Մարդը դատի է տվել, բայց դրանով զբաղվելու ժամանակ չունի, նրա առողջությունը վտանգի տակ է, մեր կոլեգան վատ վիճակի մեջ է գտնվում: Մեղքերի տեղատարափներ կան երկկողմանի, մենք իրավունք չունենք դրանով զբաղվելու, մենք ուղղակի անհանգստանում ենք իր առողջությամբ»,-ասաց նա: 

Նա նշեց, որ պետք է երկխոսության մեջ մտնեն Մշակույթի նախարարության նախկին և՛ ներկա նախարարները, և՛ իրավաբանները, և՛ կինոկենտրոնի անդամները,  որպեսզի լեզու գտնեն: Ըստ նրա՝ ինչքան շուտ սկսեն իրավական գործընթացը, այնքան խնդրի լուծումն արագ կգտնվի:

 

Կինեմատոգրաֆիստների միության անունից կոչ եմ անում դադարեցնել հացադուլը և երկխոսություն սկսել. Հարություն Խաչատրյանը՝ Հովհաննես Գալստյանին