Համացանցում է հայտնվել Մայքլ Ջեքսոնի մասին սկանդալային ֆիլմի առաջին թրեյլերը (տեսանյութ)

22:55 • 20.02.19

Հունվարի վերջին «Սանդենս» փառատոնի ժամանակ HBO հեռուստաընկերությունը 4 ժամանոց ֆիլմ է ներկայացրել, որի գլխավոր հերոսները պատմում են, որ մանուկ հասակում բռնության են ենթարկվել Մայքլ Ջեքսոնի կողմից:

Ինչպես հայտնում է Woman.ru-ն, համացանցում հայտնվել է վավերագրական ֆիլմի առաջին թրեյլերը, որում Ուեյդ Ռոբսոնը և Ջեյմս Սեյֆչակը կիսվում են փոփ-արքայի մասին տհաճ հիշողություններով, որոնց մասին լռել էին տարիներ շարունակ:  

«Նա ինձ ասաց, որ եթե ինչ-որ մեկն իմանա, թե ինչով ենք մենք զբաղվում, մեզ երկուսիս բանտ կնստեցնեն», - ասում է Ուեյդ Ռոբսոնը հոլովակում:

Ջեքսոնի հարազատները կարծում են, որ ժապավենի ստեղծողները ցանկանում են հարստանալ հայտնի երգչի անվան հաշվին, և բոլոր մեղադրանքները կեղծ են:  

Երկու մասից բաղկացած վավերագրական ֆիլմը HBO-ի եթերում կցուցադրվի մարտի 3-ին և 4-ին:

 

Համացանցում է հայտնվել Մայքլ Ջեքսոնի մասին սկանդալային ֆիլմի առաջին թրեյլերը (տեսանյութ)