Արիանա Գրանդեն կրկնել է The Beatles-ի՝ 1964-ին գրանցած ռեկորդը
Արիանա Գրանդեն դարձել է երկրորդ կատարողը, որի երգերը զբաղեցրել են Billboard-ի հիթ-շքերթի «թեժ հարյուրյակի» առաջին երեք հորիզոնականը:
Ինչպես տեղեկացնում է Esquire-ը, այս շաբաթ Billboard Hot 100 հիթ-շքերթի առաջին երեք հորիզոնականում հայտնվել են 7 Rings, Break Up With Your Girlfriend, Iʼm Bored և Thank U Next ստեղծագործությունները, որոնք բոլորը ներկայացված են երգչուհու միևնույն ալբոմում:
Հինգերորդ Thank U, Next ձայնասկավառակը նույնպես զբաղեցնում է առաջին հորիզոնականը Billboard-ի 200 լավագույն ալբոմների ցանկում: Billboard-ի «Թեժ հարյուրայակը» համարվում է ԱՄՆ-ի պաշտոնական հիթ-շքերթը:
7 Rings երգն առաջին հորիզոնականից չի իջնում արդեն 4 շաբաթ:
1964-ին նմանատիպ նվաճումով աչքի էր ընկել The Beatles խումբը: Հիթ-շքերթում առաջատարներն էին Canʼt Buy Me Love, Twist and Shout և Do You Want to Know a Secret երգերը: Ռեկորդը շարունակվում էր 5 շաբաթ անընդմեջ:










