Ջեյմս Քեմերոնը նոր մանրամասներ է ներկայացրել «Ավատարի» շարունակության վերաբերյալ

06:28 • 20.02.19

Հանրահայտ հոլիվուդյան ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը նոր մանրամասներ է ներկայացրել «Ավատար» գիտաֆանտաստիկ ֆիլմի շարունակության վերաբերյալ,հաղորդում է Empire-ը:

Ռեժիսորի խոսքով՝ նոր ֆիլմում իրադարձությունները կծավալվեն նախորդ ֆիմի իրադարձություններից մի քանի տարի անց: Սցենարի համաձայն՝ Ջեյքն ու Նայտիրին միասին են և ունեն ութամյա դուստր: Քեմերոնի խոսքով՝ ֆիլմի առանցքային դրվագներից մեկը կլինի գլխավոր հերոսների վեճը, որը հանդիսատեսին կներկայացվի երեխայի տեսանկյունից:

Ռեժիսորը հավելել է, որ ներկա պահին աշխատանքները շարունակվում են: Նշվում է, որ ֆիլմի կարևորագույն բաղադրիչը գրաֆիկան է, սակայն մոտ ժամանակներում ստեղծողները կենտրոնանալու են որոշ տարրերի նկարահանումների վրա, ինչի համար դեռ ևս հինգ ամիս կպահանջվի:

Հայտնի է, որ «Ավատարի» երկրորդ մասը կթողարկվի 2020 թվականի դեկտեմբերի 18-ին, իսկ երրորդը՝ 2021 թվականի դեկտեմբերի 17-ին:

Ջեյմս Քեմերոնը նոր մանրամասներ է ներկայացրել «Ավատարի» շարունակության վերաբերյալ