Հայտնի են Pitchfork ամսագրի վարկածով ֆիլմերի լավագույն սաունդթրեքների անունները

18:47 • 20.02.19

Վերջերս Pitchfork ամսագիրը ներկայացրել է բոլոր ժամանակների ֆիլմերի լավագույն սաունդթրեքների ցանկը, որում 50 սաունդթրեք է ընդգրկվել:

Լավագույն սաունդթրեք է ճանաչվել «Զիլ» (Super Fly, 1972) ֆիլմի սաունդթրեքը, որը կատարում է սոուլ երաժիշտ Կուրտիս ֆեյֆիլդը:

Վարկանշային աղյուսակի երկրորդ հորիզոնականում 1984թ.-ին նկարահանված «Մանուշակագույն անձրև» ֆիլմի համանուն սաուդթրեքն է: Փոփ երաժիշտ Պրինցի այս երգը հետագայում ինքնուրույն հիթ է դարձել և բազմաթիվ անգամ հնչել նրա համերգների ժամանակ:    

Լավագույն եռյակը եզրափակում են 1996թ.-ին էկրան բարձրացած «Ասեղի վրա» (Trainspotting) նշանավոր ֆիլմի սաունդթրեքները Իգգի Փոփի և Բրայան Էնոյի կատարմամբ:

Վարկանշային աղյուսակի լավագույն տասնյակում են հայտնվել նաև «Թարգմանության դժվարությունները» (Lost in Translation, 2003), «2001 թվականի տիեզերական ոդիսականը» (2001: A Space Odyssey, 1968), «Ռաշմոր ակադեմիա» (Rushmore, 1998) և այլ ֆիլմերի սաունդթրեքներ:

 

Հայտնի են Pitchfork ամսագրի վարկածով ֆիլմերի լավագույն սաունդթրեքների անունները