Դենիել Ռեդքլիֆը խոստովանել է, որ Հարի Փոթերի մասին պատմող ֆիլմաշարի նկարահանումների ժամանակ ալկոհոլ է օգտագործել

17:23 • 21.02.19

Բրիտանացի հայտնի դերասան Դենիել Ռեդքլիֆը խոստովանել է, որ դեռահասության տարիներին Ջոան Ռոուլինգի վիպաշարի հիման վրա նկարահանված Հարի Փոթերի մասին պատմող ֆիլմերի նկարահանումների ժամանակ ալկոհոլ է օգտագործել: Հարցազրույցից հատվածը տեղադրվել է Theoffcamerashow յութուբյան տեսաալիքում:

Ռեդքլիֆի խոսքով՝ ֆիլմում նկարահանվելուց հետո հայտնի դառնալն անհանգստացրել է իրեն, և նա անընդհատ զգացել է, թե իրեն հետևում են:

«Իմ դեպքում միակ միջոցը, որն օգնում էր մոռանալ այն մասին, որ ինձ հետևում են, խիստ հարբելն էր»,- խոստովանել է դերասանը:

«Երբ խիստ հարբում ես, հասկանում ես, որ հիմա քեզ ավելի շատ են հետևում, քանի որ խիստ հարբած ես, և դա մոռացության տալու համար է՛լ ավելի ես հարբում»,- հավելել է Ռեդքլիֆը:

Դերասանը նաև ասել է, որ բազմիցս փորձել է հրաժարվել ալկոհոլից, և դա նրան հաջողվել է միայն ընկերների աջակցության շնորհիվ:

Հարի Փոթերի մասին պատմող առաջին ֆիլմն էկրան է բարձրացել 2001թ.-ին: Ֆիլմերի գլխավոր դերակատար Դենիել Ռեդքլիֆը 2009թ.-ին հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես տասնամյակի ամենաբարձր վարձատրվող դերասան։

 

Դենիել Ռեդքլիֆը խոստովանել է, որ Հարի Փոթերի մասին պատմող ֆիլմաշարի նկարահանումների ժամանակ ալկոհոլ է օգտագործել