Հրապարակվել է The Angry Birds Movie 2 մուլտֆիլմի առաջին թրեյլերը
Ամերիկյան Sony Pictures կինոընկերությունը հրապարակել է The Angry Birds Movie 2 ֆիլմի թրեյլերը: Ֆիլմի ռեժիսորն է Թուրոպ Վան Օրմանը, իսկ սցենարի հեղինակը՝ Փիթեր Էքերմանը:
Տեսահոլովակի սկզբում ցուցադրվում է, թե ինչպես է ամեն ինչ վերածվում սառույցի: Աղբյուրից սառույց է ընկնում, ճաշին հերոսը սառույցի մեջ գտնվող ձուկ է փորձում ուտել, իսկ զբոսանքի դուրս է գալիս սառած շնիկի հետ:
Ֆիլմի պրեմիերան նախատեսված է անցկացնել օգոստոսի 16-ին: Ֆիլմի առաջին մասը թողարկվել է 2016-ին:










