Կառա Դելևինը համբուրել է Էմբեր Հերդին երաժշտական ֆիլմի նոր թրեյլերում (տեսանյութ)
Համացանցում է հայտնվել «Նրա բույրը» երաժշտական դրամայի թրեյլերը, որում գլխավոր դերը կատարում է դերասանուհի Էլիզաբեթ Մոսը, որը հայտնի է «Աղախնի պատմվածքը» հեռուստասերիալից:
Ինչպես գրում է Корреспондент-ը, ֆիլմում Մոսը մարմնավորում է 90-ականների ռոք աստղ Բեքի Սամսինգի դերը, որը տառապում է ալկոհոլային և թմրանյութային կախվածությունից: Նա փորձում է վերադարձնել երբեմնի փառքը և վերականգնել հարաբերությունները հարազատների հետ:
Մոսից բացի, ֆիլմում նկարահանվել են նաև մոդել Կառա Դելևինը և դերասանուհի Էմբեր Հերդը, որոնք ֆիլմում համբույրի տեսարան ունեն, որն էլ ընդգրկվել է թրեյլերում:
Ֆիլմի ռեժիսորն է Ալեքս Ռոս Փերին: Նա նշել է, որ գլխավոր հերոսուհու կերպարի համար նախատիպ է հանդիսացել Կուրտ Քոբեյնի այրին՝ Քորթնի Լավը:
Կինոնկարը լայն էկրաններ կբարձրանա 2019-ի ապրիլի 12-ին:










