«Իքս մարդիկ» ֆիլմաշարի աստղեր Հյու Ջեքմանն ու Պատրիկ Սթյուարտը կհայտնվեն Գինեսի ռեկորդների գրքում

05:27 • 22.02.19

Աշխարհահռչակ դերասաններ Հյու Ջեքմանի և Պատրիկ Սթյուարտի անունները կհայտնվեն Գինեսի ռեկորդների գրքում: Ինչպես հաղորդում է IGN-ը, դերասանները դարձել են կինոինդուստրիայում Marvel-ի սուպերհերոսների ամենաերկար կարիերան ունեցող աստղերը:

Սուպերհերոսների մասին պատմող ֆիլմերում դերասաններն առաջին անգամ նկարահանվել են 2000 թվականին՝ «Իքս մարդիկ» ֆիլմում մարմնավորելով Ռոսոմախային (Հյու Ջեքման) և Պրոֆեսոր Իքսին (Պատրիկ Սթյուարտ): Հաշվի առնելով նկարահանումների տևողությունը՝ սուպերհերոսի նրանց կարիերան տևել է 16 տարի և 228 օր:

Դերասանների անունները Գինեսի ռեկորդների գրքում կհայտնվեն 2020 թվականին, երբ լույս կտեսնի գրքի նոր հրատարակությունը:

«Իքս մարդիկ» ֆիլմաշարի աստղեր Հյու Ջեքմանն ու Պատրիկ Սթյուարտը կհայտնվեն Գինեսի ռեկորդների գրքում