Իրինա Շեյքն ու մյուս հայտնի մոդելները՝ Moschino-ի նոր հավաքածուի ցուցադրությանը (լուսանկարներ)
Միլանում մեկնարկել է ավանդական Նորաձևության շաբաթը, որի շրջանակում իր նոր՝ աշուն/ձմեռ-2019/2020 սեզոնի հավաքածուն է ներկայացրել իտալական Moschino նորաձևության տունը:
Ինչպես նշում է Daily Mail-ը, ցուցադրությունն աչքի է ընկել ներկայում ամենահայտնի ու պահանջված մոդելների առատությամբ:
Հեղինակավոր բրենդի ուշագրավ նորույթները պոդիումի վրա ցուցադրել են Իրինա Շեյքը, Բելլա Հադիդը, Կայա Գերբերը, Ջորդան Դանը, Ջոան Սմոլսը, այլք:
Պարբերականը նկատում է, որ գեղեցկուհիներն արտասովոր տեսք են ունեցել կեղծամներով ու բազմաթիվ քարերով զարդարված զգեստներով:
Իրինա Շեյք




Բելլա Հադիդ





Կայա Գերբեր


Ջորդան Դան

Ստելա Մաքսվել


Ջոան Սմոլս












