Գվինեթ Փելթրոուն 1 դոլար է պահանջել թոշակառուից դահուկասահքի ժամանակ իրեն բախվելու համար

22:31 • 22.02.19

Հոլիվուդյան դերասանուհի Գվինեթ Փելթրոուն հակընդդեմ հայց է ներկայացրել թոշակառու Թերի Սանդերսոնի դեմ, որը դերասանուհուն մեղադրել էր 2016-ին Յուտա նահանգի լեռնալանջին դահուկասահքի ժամանակ իրենց հրելու մեջ:

Ինչպես փոխանցում է Reuters գործակալությունը, Փելթրոուն 1 դոլար է պահանջում որպես վնասի փոխհատուցում: Հայցում նրա փաստաբանները նշել են, որ 72-ամյա Սանդերսոնը բախվել է նրան, իսկ հետո մեղադրել նրա «հայտնիությունից ու հարստությունից օգվելու համար»:

Յուտայի բնակիչը դերասանուհուն մեղադրել էր բախման համար՝ հայտարարելով, որ Փելթրոուն հեռացել է դահուկորդին անօգնական թողնելով: Իսկ Փելթրոուն նշել է, որ Սանդերսոնն իրեն բախվել է մեջքի կողմից, ինչն էլ հերքում է մյուս կողմը:

 

 

 

Գվինեթ Փելթրոուն 1 դոլար է պահանջել թոշակառուից դահուկասահքի ժամանակ իրեն բախվելու համար