Յակուտիայում առանձնահատուկ «Օսկար» են պատրաստում «Գահերի խաղ»-ի ստեղծողների համար
Յակուտիայի բնակիչները որոշել են յուրահատուկ ձևով իրենց շնորհակալությունը հայտնել ամերիկյան արտադրության հանրահայտ «Գահերի խաղ» հեռուստասերիալի ստեղծողներին՝ նրանց նվիրելով բացառիկ «Օսկար»:
Ինչպես հայտնում է Regnum-ը, արձանիկը ստեղծվելու է սախա ցեղի նախնի Էլեյի տեսքով ու ձևավորված է լինելու «Գահերի խաղ»-ի ոճով:
Այս մասին հայտնել է նախաձեռնող խմբի ներկայացուցիչ Տատյանա Եգորովան:
Ավելի վաղ՝ 2016թ., նույն ակտիվիստներն Էլեյի տեսքով արձանիկ էին նվիրել հոլիվուդյան գերաստղ Լեոնարդո դի Կապրիոյին:
«Այժմ հավաքվել ենք հին թիմով, սկսել ենք աշխատել»,-ասել է Եգորովան՝ ընդգծելով, որ Յակուտիայում «Գահերի խաղ» հեռուստասերիալի երկրպագուների մեծ բանակ կա:










