Լոս Անջելեսում 48 տարեկանում մահացել է կոմիկ դերասան Բրոդի Սթիվենսը
Միացյալ Նահանգներում կյանքի 49-րդ տարում անսպասելիորեն մահացել է կատակերգու դերասան Բրոդի Սթիվենսը, այս մասին հաղորդում է USA Today պարբերականը:
Արտիստի մենեջերը լրատվամիջոցին հայտնել է, որ դերասանի մահը հանկարծակիի է բերել բոլորին:
Ըստ TMZ-ի հաղորդած տվյալների՝ Սթիվենսի մարմինը գտել են Լոս Անջելեսի իր տանը: Աղբյուրը նշում է, որ դերասանն ինքնասպանություն է գործել:
Փորձագետները, սակայն, կարծում են, որ մինչ հետաքննության ավարտն ու դատաբժշկական փորձաքննության արդյունքներն ինքնասպանության մասին տեղեկությունը միանշանակ համարել չեն կարող:
Այլ մանրամասներ չեն հաղորդվում:











