Վիրահատությունը որոշեցի անել շոուից հետո. Դիմա Բիլանը համերգ է տվել ոտքի կրկնակի կոտրվածքով

22:49 • 23.02.19

Դիմա Բիլանը հայտնել է, որ համերգ է տվել Սանկտ Պետերբուրգում՝ անտեսելով ոտքի կրկնակի կոտրվածքը, թեև վիրաբույժները նախազգուշացրել էին վտանգի մասին:

Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ նշելով, որ երգչի խոսքով՝ սայթաքել է սառույցի վրա, ինչի հետևանքով էլ վնասվածք է ստացել: Հաջորդ օրը նրան վիրահատություն են նշանակել, սակայն համերգի պատճառով նա տեղափոխել է վիրահատությունը:

«Վիրահատությունը որոշեցի անել շոուից հետո, թեև բժիշկները խիստ դեմ էին: Եվ դա հերոսություն չէ», - Instagram-ում գրել է Բիլանը՝ շնորհակալություն հայտնելով երկրպագուներին աջակցության համար: 

  

 

 

Վիրահատությունը որոշեցի անել շոուից հետո. Դիմա Բիլանը համերգ է տվել ոտքի կրկնակի կոտրվածքով