Ջեյմս Բոնդի մասին ֆիլմի 25-րդ մասի նկարահանումները կմեկնարկեն գարնանը

04:40 • 23.02.19

Հայտնի է դարձել բրիտանացի գաղտնի գործակալ Ջեյմս Բոնդի մասին նոր ֆիլմի անվանումը: Որպես աշխատանքային անուն ընտրվել է Shatterhandը, Газета-ի փոխանցմամբ` գրում է The Guardian-ը:

Աղբյուրի փոխանցմամբ` ֆիլմի 25-րդ մասի նկարահանման աշխատանքները կմեկնարկեն այս տարվա ապրիլի 6-ին:

Նշվում է, որ գործակալ 007-ի դերում բրիտանացի դերասան Դենիել Քրեյգը կնկարահանվի վերջին անգամ: Ֆիլմն էկրան կբարձրանա 2020 թվականին:

Ավելի վաղ, հայտնի էր դարձել Ջեյմս Բոնդի դերի հնարավոր հավակնորդների անունները: Ամենահավանական թեկնածուն Թոմ Հիդլստոնն է, երկրորդ տեղում` Ջաստին Հարթլին է, երրորդ հավանական թեկնածուն Ռիչարդ Մեդդենն է:

Ջեյմս Բոնդի մասին ֆիլմի 25-րդ մասի նկարահանումները կմեկնարկեն գարնանը