91 տարեկանում կյանքից հեռացել է իտալացի դիզայներ Մարելա Անյելին

21:11 • 23.02.19

Իտալիայում կյանքի 92-րդ տարում մահացել է հայտնի իտալացի դիզայներ և լուսանկարիչ Մարելա Անյելի Կարաչիոլոն:

Ինչպես հայտնում է La Repubblica-ն, իտալուհին մահացել է Թուրինի իր տանը: Աղբյուրը մասնավորեցրել է, որ Անյելին վերջերս հաճախակի էր հիվանդանում, և նրա առողջությունը գնալով վատթարանում էր:

Իտալական թերթի տվյալներով՝ հուղարկավորության արարողությունը փակ է լինելու:

Անյելին ծնվել է Ֆլորենցիայում 1927-ի մայիսի 4-ին: Նա երկար ժամանակ հանդիսացել է Vogue ամսագրի խմբագիրն ու լուսանկարիչը: 1973-ին Abraham Zumsteg կտորեղենի շվեյցարական գործարանի խնդրանքով Անյելին տեքստիլի դիզայնի շարք է ներկայացրել:

 

 

91 տարեկանում կյանքից հեռացել է իտալացի դիզայներ Մարելա Անյելին