Մոսկվայում հոսպիտալացվել է ռեժիսոր Գեորգի Դանելիան. նա վերակենդանացման բաժանմունքում է

11:37 • 24.02.19

Մոսկվայում հոսպիտալացվել է ԽՍՀՄ հայտնի կինոռեժիսոր Գեորգի Դանելիան: Ինչպես նշում է  ria.ru-ն, տեղեկությունը հաստատել է նրա կինը՝ Գալինա Յուրկովա-Դանելիան:

88-ամյա կինոռեժիսորը բժիշկներին է դիմել շնչառության հետ կապված խնդիրների պատճառով:

Մինչդեռ Russia Today-ը գրում է, որ ներկայում Դանելիան գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Նրա մոտ թոքաբորբ է ախտորոշվել:

«Գեորգի Նիկոլաևիչը հիվանդանոցում է, նրա մոտ թոքաբորբ է: Հիմա նա վերակենդանացման բաժանմունքում է»,- հայտնել է կինը:

Նշենք, որ անվանի կինոռեժիսորի ամենահայտնի ֆիլմերից են «Ես քայլում եմ Մոսկվայով», «Աֆոնյա», «Միմինո», «Կին ձա ձա» կինոնկարները: 

Մոսկվայում հոսպիտալացվել է ռեժիսոր Գեորգի Դանելիան. նա վերակենդանացման բաժանմունքում է