Համացանցում են հայտնվել «Գահերի խաղը» հեռուստասերիալի եզրափակիչ եթերաշրջանից հատվածներ (տեսանյութ)
Ամերիկյան HBO հեռուստատեսային ցանցը հրապարակել է մի շարք հեռուստաշոուների` 2 րոպե տևողությամբ թրեյլերը, որոնց շարքում հայտնվել են նաև կադրեր «Գահերի խաղը» (Game of Thrones) հեռուստասերիալի վերջին եթերաշրջանից:
Թրեյլերի՝ «Գահերի խաղը» պատկերող հատվածում ակնարկ է արվում 8-րդ եթերաշրջանի երկրորդ հատվածում սպասվող լարված պայքարի մասին:
Տեսանյութում խոշոր պլանով երևում է հեռուստասերիալի դերասանուհի Մեյսի Ուիլյամսը՝ Արյա Սթարքի կերպարով՝ մարտական հանդերձանքով:
«Գահերի խաղը» հեռուստասերիալը նկարահանվում է Ջորջ Մարտինի «Սառույցի ու կրակի երգ» վիպաշարի հիման վրա։ HBO հեռուստաալիքով ցուցադրվող հեռուստասերիալը էկրանին է 2011թ.-ից ի վեր և այդ ընթացքում արդեն 38 «Էմմի» է ստացել:
Հեռուստասերիալի եզրափակիչ՝ 8-րդ եթերաշրջանի պրեմիերան կկայանա ապրիլի 14-ին:










