«Օսկար»-ի հավակնորդներն ու հյուրերը ժամանում են Dolby թատրոն
Համաշխարհային կինոյի և շոու բիզնեսի աստղերը ժամանում են Լոս Անջելեսի Dolby թատրոն, որտեղ առաջիկա ժամերին տեղի կունենա հեղինակավոր «Օսկար» 91-րդ մրցանակաբաշխությունը, ТАСС-ի փոխանցմամբ` հայտնում է ABC հեռուստաընկերությունը:
Աղբյուրը նշում է, որ հյուրերն անցնում են Կարմիր գորգի վրայով, ցուցադրում իրենց նորաոճ զգեստները. Լուսանկարվում և պատասխանում լրագրողների հարցերին:
Նշվում է նաև, որ Լոս Անջելեսում օդի ջերմաստիճանը +14-15 աստիճան է: 1938 թվականին «Օսկար» մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը մեկ շաբաթով հետաձգվել է ջրհեղեղի պատճառով:










