Բիլ Գեյթսը նշել է, թե որ սերիալներն է նայում

21:23 • 26.02.19

Ամերիկյան Microsoft տեխնոլոգիական ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը պատմել է, թե ինչ սերիալներ է սիրում դիտել ընտանիքի հետ միասին:

Ինչպես փոխանցում է Gazeta.ru-ն, այս մասին Գեյթսը հայտնել է Reddit պորտալի Ask Me Anything («Հարցրու ինձ ամեն ինչ») բաժնում: Վերջինս գրել է, որ կնոջ և որդու հետ սիրում են դիտել «Սա Մենք ենք» և «Ամերիկացիներ» սերիալները, ինչպես նաև «Սիլիկոնյան հովիտ» և «Միլիոնավոր մանրուքներ» հեռուստասերիալները:

Ավելի վաղ Գեյթսը կազմել էր իր կարծիքով 2018 թվականի 5 լավագույն գրքերի ցուցակը:

 

Բիլ Գեյթսը նշել է, թե որ սերիալներն է նայում