Փարիզի դատախազությունը փակել է Լյուկ Բեսոնի դեմ սեռական բռնության փաստով հարուցված գործերից մեկը. Le Monde
Ֆրանսիացի աշխարհահռչակ կինոռեժիսոր ու սցենարիստ Լյուկ Բեսոնի փաստաբան Տյերի Մարեմբերան հայտարարել է, որ Փարիզի դատախազությունը փակել է ռեժիսորի դեմ հարուցված գործերից մեկը: Ինչպես գրում է Le Monde-ը, խոսքը հանրաճանաչ ռեժիսորի կողմից դերասանուհի Սենդ Վան Ռոյի բռնաբարության գործի մասին է:
Փաստաբանն ընդգծել է, որ դատախազությունը գործը փակելու որոշում է կայացրել «շատ մանրակրկիտ հետաքննությունից» հետ: Նա նաև հավելել է, որ Բեսոնը գոհ է այս որոշմամբ:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա նոյեմբերին սեռական բնույթի հանցագործությունների համար ֆրանսիացի աշխարհահռչակ կինոռեժիսորին մեղադրող կանանց թիվն ավելացել էր ևս հինգով: Ավելի վաղ նրա դեմ նման մեղադրանք էր ներկայացրել չորս կին:










