Այս տարվա «Օսկար»-ը դիտել է 28 մլն մարդ

11:33 • 26.02.19

Այս տարի հեղինակավոր «Օսկար» կինոմրցանակաբաշխությունը, որը հեռարձակվել է ամերիկյան ABC հեռուստաալիքով, դիտել է 28 մլն մարդ:

Ինչպես նշում է Daily Mail-ը, այս ցուցանիշը 6%-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը, երբ արձանագրվել էր «Օսկար»-ի պատմության մեջ ամենացածր դիտելիությունը:

Հայտնի է, որ փետրվարի 24-ի լույս 25-ի գիշերը կայացած շոուն հաղորդավար չի ունեցել, ինչի պատճառով ավելի կարճ է տևել: Ի տարբերություն նախորդ տարիների շոուների՝ այն 3 ժամ 19 րոպե ավելի կարճ է տևել:

Հիշեցնենք, որ «Օսկար»-ի վարկածով տարվա ֆիլմ է ճանաչվել «Կանաչ գիրք»-ը: Մինչդեռ լավագույն դերասան և դերասանուհի անվանակարգերում հաղթել են Ռամի Մալեքը («Բոհեմական ռապսոդիա») և Օլիվիա Քոուլմանը («Ֆավորիտուհին»): «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում պարգևատրվել է Ալֆոնսո Կուարոնը:

 

 

 

Այս տարվա «Օսկար»-ը դիտել է 28 մլն մարդ