Հայտնի են դարձել Sony World Photography Awards ֆոտոմրցույթի հաղթողները (լուսանկարներ)
Հեղինակավոր Sony World Photography Awards լուսանկարչական մրցույթի արդյունքներն արդեն ամփոփվել են, հայտնի են դարձել հաղթողները:
Ինչպես գրում է Daily Mail-ը, ֆոտոմրցույթն ունեցել է տասը անվանակարգ, այդ թվում՝ ճարտարապետություն, մշակույթ, բնաշխարհ, զբոսաշրջության և փողոցային լուսանկարչություն:
Հատկանշական է, որ այս անգամ մրցույթին մասնակցել են ռեկորդային քանակությամբ լուսանկարիչներ՝ աշխարհի 195 երկրից:
Ստորև ուշագրավ ֆոտոշարքով ներկայացնում ենք Sony World Photography Awards տասը անվանակարգերում հաղթած կադրերը.




















