Հայ երիտասարդի ելույթը հիացրել է բուլղարական «Ձայնը» նախագծի ժյուրիին և հանդիսատեսին (տեսանյութեր)
Հանրահայտ «Ձայնը» երաժշտական նախագծի բուլղարական տարբերակին մասնակցած հայազգի Սերգեյ Վարդևարյանի ելույթը հանդիսատեսի ու ժյուրիի անդամների հիացմունքին է արժանացել:
Ինչպես նշում է rusarminfo.ru կայքը, երիտասարդը կատարել է ամերիկյան Audioslave ռոք խմբի How to live երգը: Ելույթի ժամանակ ժյուրիի բոլոր չորս անդամներն էլ շրջվել են:
Ժյուրիի անդամներից մեկը՝ բուլղարացի կիթառահար և կոմպոզիտոր Իվան Լեչևը, բեմ է բարձրացել և էլեկտրակիթառով նվագակցել Վարդևարյանին:










