Ուկրաինայում երկրորդ թեկնածուն է հրաժարվել «Եվրատեսիլ-2019» մրցույթում երկիրը ներկայացնելուց

23:35 • 26.02.19

Ուկրաինական Freedom-jazz girls band խումբը, որը երկրորդ տեղն է զբաղեցրել «Եվրատեսիլ-2019» մրցույթի ազգային ընտրափուլի արդյունքում, հրաժարվել է ներկայացնել Ուկրաինան միջազգային մրցույթում:

Ինչպես հաղորդում է Корреспондент-ը, այս մասին տեղյակ է պահել խմբի մամլո ներկայացուցիչը: «Մենք զանգ ենք ստացել Ուկրաինայի ազգային հեռուստառադիոընկերությունից և ցանկանում ենք տեղեկացնել, որ հրաժարվում ենք «Եվրատեսիլ-2019»-ին մասնակցելուց: Այժմ մեր Cupidon-ն ավելի հեռու է թռչում», - ասվում է խմբի ֆեյսբուքյան գրառման մեջ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ուկրաինան երգի միջազգային մրցույթում ներկայացնելուց հրաժարվել էր ազգային ընտրափուլի արդյունքում առաջին տեղը զբաղեցրած երգչուհի Maruv-ը, որի առաջ մի շարք պայմաններ էին դրվել, այդ թվում և ռուսաստանյան համերգային շրջագայությունից հրաժարվելը:

Նշվում է, որ Ուկրաինայի ներկայացուցչին կընտրեն առաջիկայում ազգային մրցույթի եզրափակիչ անցած մասնակիցներից:

 

Ուկրաինայում երկրորդ թեկնածուն է հրաժարվել «Եվրատեսիլ-2019» մրցույթում երկիրը ներկայացնելուց