Վերջին շանսը. KAZKA խմբին առաջարկվել է ներկայացնել Ուկրաինան «Եվրատեսիլ 2019» երգի մրցույթին
«Freedom Jazz» խմբի կողմից մերժում ստանալուց հետո Ուկրաինայի հանրային հեռուստաընկերությունն առաջարկել է KAZKA խմբին ներկայացնել երկիրը «Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթին: Այդ մասին հայտարարել է ՈւՀՀ խորհրդի անդամ Ալեքսանդրա Կոլցովան, հայտնում է РЕН ТВ-ն:
Աղբյուրի փոխանցմամբ` Ուկրաինայի հանրային հեռուստաընկերությունը KAZKA խմբի ներկայացուցիչներից դեռևս պատասխան չի ստացել:
«Ես գրել եմ խմբի երաժշտական պրոդյուսեր Անդրեյ Ուրենևին, տեսնենք, թե ինչ կստացվի: Եթե նրանք էլ հրաժարվեն, ապա մենք կքննարկենք` արդյոք նպատակահարմար է շարունակել բանակցություններն այլ արտիստների հետ»,- նշել է Կոլցովան:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ալեքսանդրա Կոլցովան չէր բացառել, որ Ուկրաինան կարող է հրաժարվել «Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթին մասնակցելուց` պատճառաբանելով, որ Ուկրաինայում մրցույթը քաղաքականացվել է:










