Իսրայելում սամարացու պատկանած՝ 1600 տարվա հնության կալվածք է հայտնաբերվել (լուսանկարներ)
Օրերս Իսրայելի Կենտրոնական շրջանի Ցուր Նաթան բնակավայրում հնագետները սամարացու պատկանած՝ բյուզանդական դարաշրջանի կալվածք են հայտնաբերել, գրում է jewishpress.com-ը:
Կալվածքի տարածքում մեր թվարկության 5-րդ դարի հունարեն գրություն է հայտնաբերվել, որում ասվում է. «Աստված օգնի մաստեր Ադիոսի հրաշալի կալվածքին»: Գրությունը հայտնաբերվել է գինու պատրաստման վայրում, որը, հավանաբար, Ադիոս անունով հարուստի գյուղատնտեսական կալվածքի մաս է կազմել:
Պեղումների ղեկավար Հագիդ Թորգեն պարզաբանել է, որ «մաստեր»-ը համայնքի ավագ անդամներին տրվող պատվավոր կոչում է:
Տարածքում հայտնաբերվել են սամարացիական սինագոգի ավերակներ, ինչպես նաև խաղող մշակելու համար նախատեսված քարհանքեր, ինչը խոսում է կալվածատիրոջ սոցիալական բարձր դիրքի մասին:













