Էդ Շիրանը սուրբծննդյան տոներից առաջ գաղտնի ամուսնացել է. The Sun (լուսանկարներ)
Բրիտանացի հայտնի երգիչ Էդ Շիրանը գաղտնի ամուսնացել է: Նրա ընտրյալը 26-ամյա Չերրի Սիբորնն է՝ երգչի մանկության ընկերուհին, գրում է The Sun-ը:
Պարբերականը հայտնում է, որ Շիրանն ամուսնացել է սուրբծննդյան տոներից մի քանի օր առաջ: Հարսանեկան արարողությունն անցել է հանրության աչքից հեռու: Արարողությանը ներկա են եղել միայն երգչի դպրոցական ընկերները, ընտանիքի անդամներն ու քահանան: Ընդհանուր առմամբ հարսանիքին 40 մարդ է հրավիրված եղել:
Շիրանը հարսանիքի կապակցությամբ ավելի մեծ միջոցառում է նախատեսում, որը տեղի կունենա ամռան վերջին: Ենթադրվում է, որ տոնակատարությունը կանցկացվի փառատոնի տեսքով, որին հրավիրված կլինեն երգչի երկրպագուներն ու հայտնիներ:















