Նազենի Ղարիբյանի ասուլիսը՝ մշակութային ՊՈԱԿ-ների գործունեության դադարեցման թեմայով (տեսանյութ)
ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը անդրադառնում է ՀՀ մշակույթի նախարարության ՊՈԱԿ-ների գործունեության վերլուծությանը վերաբերող տեղեկանքի շուրջ ծավալված քննարկումներին:
Բացման խոսքից հետո Նազենի Ղարիբյանը կպատասխանի լրագրողների հարցերին:
Հիշեցնենք, որ Մշակույթի նախարարությունը նախագիծ է մշակել, որով առաջարկում է Սոս Սարգսյանի անվան համազգային պետական թատրոնը, Հայաստանի երգի պետական թատրոնը, Երևանի կամերային պետական թատրոնը, Երևանի կամերային երաժշտական թատրոնը, Հայաստանի պետական ֆիլհարմոնիան, Կոմիտասի անվան ազգային քառյակը և ՊՈԱԿ-ի կարգավիճակ ունեցող 15 այլ կազմակերպություններ լուծարել, վերակազմավորել կամ/և վերակազմակերպել: Նազենի Ղարիբյանը հաստատել է տեղեկատվությունը և նշել, որ այն մարտի 5-ին ներկայացվելու է կառավարության հաստատմանը:










