Լեոնիդ Ագուտինը վիրավորված է, որ ծննդյան 50-ամյակին իրեն Ժողովրդական արտիստի կոչում չեն շնորհել

05:51 • 01.03.19

Ռուսաստանի վաստակավոր արտիստ Լեոնիդ Ագուտինը հայտարարել է, որ հիասթափված է, որ ծննդյան 50-ամյակի առթիվ իրեն չի շնորհվել Ռուսաստանի ժողովրդական արտիստի կոչում, հաղորդում է Газета-ն:

Երգիչը նշել է, որ նախորդ տարի ստացել է «Բարեկամության» շքանշան և «շատ է հուզվել»:

«Սակայն, իրականում ես կցանկանայի հոբելյանիս ստանալ Ժողովրդական արտիստի պատվավոր կոչումը»,- անկեղծացել է Ագուտինը:

Նրա կարծիքով` ինքը հայտնվել է Մշակույթի նախարարության կողմից հայտարարված կոչումների կրճատման որոշման տակ:

Լեոնիդ Ագուտինը վիրավորված է, որ ծննդյան 50-ամյակին իրեն Ժողովրդական արտիստի կոչում չեն շնորհել