«Բևեռլի Հիլզ, 90210» հեռուստասերիալի աստղը հոսպիտալացվել է
Հոլիվուդյան դերասան Լյուկ Փերին կաթված է ստացել և ներկա պահին բժիշկների հսկողության տակ է գտնվում, գրում է TMZ-ն: Դերասանի վիճակի մասին առայժմ տեղեկություններ չկան:
Հիսուներկուամյա Փերիի կաթվածի մասին լուրը ստացվել է նույն օրը, երբ Fox կինոստուդիան հայտնել էր «Բևեռլի Հիլզ, 90210» հեռուստասերիալի վերաթողարկման մասին, որի շնորհիվ դերասանը 1990-ականներին հայտնի էր դարձել՝ մարմնավորելով Դիլան Մաքքեյին:
Հեռուստասերիալում Դիլան Մաքքեյի դերը Փերիի կարիերայի ամենանշանակալից դերերից է: Նա նկարահանվել է նաև «Ռիվերդեյլ» (Riverdale) հեռուստասերիալում, «Հինգերորդ տարր» (The Fifth Element), «Հանայի ոսկին» (Hanna’s Gold), «Կարմիր թև» (Red Wing) և այլ ֆիլմերում:












