Ուկրաինան կարող է չմասնակցել նաև «Եվրատեսիլ 2020»-ին

04:55 • 01.03.19

Ուկրաինան չի մասնակցի նաև «Եվրատեսիլ 2020» երգի մրցույթին, եթե այս տարի Թել Ավիվում հաղթի Ռուսաստանի մասնակից Սերգեյ Լազարևը: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ Ալեքսանդրա Կոլցովան, հաղորդում է РЕН ТВ-ն:

«Եթե Ռուսաստանը հաղթի, ապա ես առաջարկում եմ մեզ մոտ անցկացնել «Ուկրաինայի լավագույն երգը» մրցույթը, քանի որ մենք չենք գնա «Եվրատեսիլ»»,- ընդգծել է նա:

Հիշեցնենք, որ Ուկրաինան հրաժարվել է մասնակցել Իսրայելում կայանալիք «Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթին, քանի որ ազգային ընտրության հաղթող, երգչուհի  Maruv-ին չի գոհացրել մրցույթի մասնակցության խիստ պայմանների վերաբերյալ պայմանագիրը:

Բացի Maruv-ից, Ուկրաինան «Եվրատեսիլ 2019»-ին հրաժարվել են ներկայացնել նաև Freedom-Jazz և Kazka խմբերը:

Ուկրաինան կարող է չմասնակցել նաև «Եվրատեսիլ 2020»-ին