Դուբլինում «վինիլային զբոսուղի» է բացվել (լուսանկարներ)
Դուբլինում «վինիլային զբոսուղի է» է բացվել, որի թափանցիկ հատվածում ներկառուցված են հայտնի ձայնասկավառակների ծրարները:
Ինչպես հաղորդում է The Irish Times-ը, «զբոսուղին» հայտնվել է Windmill Lane նախկին ձայնագրման ստուդիայի շենքի երկայնքով տեղակայված մայթին: Այս հայտնի հիմնարկության պատերի ներսում իրենց ալբոմներն են ձայնագրել U2, Waterboys, Status Quo, Clannad խմբերը և ուրիշներ:
Այդ կատարողների վինիլային սկավառակներից 21-ի նմուշներն էլ հայտնվել են զբոսուղում: Դրանք ապակե ծածկի ներքո տեղադրվել են ժամանագրական հերթականությամբ: Ապակե ծածկը լուսավորվում է օրվա մութ ժամերին:
«Վինիլային զբոսուղին» պաշտոնապես բացել է Clannad խմբի երգչուհի Մոյա Բրենանը: Նրա խոսքով՝ բազմաթիվ երաժիշտների համար դա յուրահատուկ վայր է, թեև ստուդիան այլ վայր է տեղափոխվել 1992-ին:












