Մահացել է դերասանուհի Քեթրին Հելմոնդը

07:10 • 02.03.19

Լուս Անջելեսում 89 տարեկանում մահացել է ամերիկացի հանրահայտ դերասանուհի Քեթրին Հելմոնդը, գրում է Variety-ն:

Պարբերականի տվյալներով՝ դերասանուհին մահացել է փետրվարի 23-ին Լոս Անջելեսի իր տանը: Մահվան պատճառ են դարձել Ալցհեյմերի հիվանդության հետևանքով ի հայտ եկած բարդությունները:

Դերասանուհին իր հինգ տասնամյակ տևած կարիերայի ընթացքում երկու անգամ արժանացել է «Ոսկե Գլոբուս» մրցանակին, երկու անգամ առաջադրվել է թատերական «Թոնի» մրցանակի համար և յոթ անգամ՝ «Էմմի» մրցանակի համար:

Հելմոնդն առավել հայտնի է «Ո՞վ է այստեղ առաջնորդ» ու «Օճառ»  հեռուստասերիալներում, ինչպես նաև «Ահն ու ատելությունը Լաս Վեգասում» ֆիլմում կատարած իր դերերով, սակայն նա նկարահանվել է նաև այնպիսի հանրահայտ ռեժիսորների ֆիլմերում, ինչպիսիք են Ալֆրեդ Հիչքոքը («Ընտանեկան դավադրություն» 1976) և Հարի Մարշալը («Նավից դուրս» 1987):

Մահացել է դերասանուհի Քեթրին Հելմոնդը