Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված համերգին

20:33 • 02.03.19

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Երևանի Արամ Խաչատրյան համերգասրահում ներկա են գտնվել Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված համերգին:

Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Միջոցառման ընթացքում համերգային ծրագրով հանդես է եկել Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախումբը` դիրիժոր Հովհաննես Չեքիջյանի գլխավորությամբ:

Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված համերգին