Համացանցում են հայտնվել Մարգո Ռոբբիի մասնակցությամբ «Վայրի թռչուններ» ֆիլմի նկարահանումների լուսանկարները (լուսանկարներ)

17:41 • 02.03.19

Համացանցում են հայտնվել «Վայրի թռչուններ» ֆիլմի նկարահանումներից նոր լուսանկարներ, որոնցում երևում է ֆիլմի դերասաններից Մարգո Ռոբբիի նոր ինքնատիպ ու բավականին համարձակ կերպարը, փոխանցում է film.ru-ն:

Ֆիլմում չարագործ Հարլի Քվիննի կերպարը մարմնավորող հայտնի դերասանուհին նոր լուսանկարներում երևում է աշխատանքային բուռն պրոցեսում, որտեղ հանդես է գալիս համարձակ գունագեղ հագուստով և թռիչք կատարում բարձր բեռնատար մեքենայից:

Նշենք, որ ֆիլմի պրեմիերան նախատեսվում է 2020 թվականին: Ըստ սցենարի՝ ֆիլմի մի քանի հերոսուհի պայքար են տանում հանցավոր աշխարհի պարագլուխ Ռոման Սիոնիսի հետ:

Հայտնի է, որ բացի Ռոբբիից ֆիլմի գլխավոր դերերում հանդես են եկել նաև Մերի Էլիզաբեթ Ուինսթեդն ու Ջերնի Սմոլլթեը:

















Համացանցում են հայտնվել Մարգո Ռոբբիի մասնակցությամբ «Վայրի թռչուններ» ֆիլմի նկարահանումների լուսանկարները (լուսանկարներ)