Կազմակերպիչները դադարեցրել են «Եվրատեսիլ-2019-ի» տոմսերի վաճառքը

23:41 • 03.03.19

Թել Ավիվում «Եվրատեսիլ-2019» երգի միջազգային մրցույթի կազմակերպիչները դադարեցնում են տոմսերի վաճառքը՝ կասկածելով, որ դահլիճի հարյուրավոր լավագույն տեղերն արդեն ծանոթների միջոցով բաշխվել են տեղի հայտնիների շրջանում:

Ինչպես հայտնում է РИА Новости-ն, այս մասին տեղեկացրել է KAN իսրայելական հեռուստաընկերությունը, որը մրցույթի անցկացման պատասխանատուն է: Ընկերությունը խոստացել է ազատ վաճառքի վերադարձնել տոմսերը, եթե հետաքննությունը հաստատի խախտումները:

Հիշեցնենք, որ երգի մրցույթի տոմսերի վաճառքը մեկնարկել է փետրվարի 28-ին:

Այս տարի «Եվրատեսիլ» մրցույթն անցկացվելու է մայիսի 14-18-ը: Հայաստանն այս անգամ եվրոպական երաժշտական բեմում կներկայացնի Սրբուկը (Սրբուհի Սարգսյան):

 

Կազմակերպիչները դադարեցրել են «Եվրատեսիլ-2019-ի» տոմսերի վաճառքը