Ջոնի Դեփը չի նկարահանվի «Անտեսանելի մարդը» ֆիլմում. Variety

17:16 • 03.03.19

Հոլիվուդյան հայտնի դերասան Ջոնի Դեփը չի նկարահանվի «Անտեսանելի մարդը» (Invisible Man) ֆիլմի նոր տարբերակում, գրում է Variety պարբերականը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ դերասանը հանդես կգա ֆիլմի գլխավոր դերում:

Աղբյուրի համաձայն՝ Universal կինոստուդիան բանակցություններ է վարում դերասանուհի Էլիզաբեթ Մոսի հետ, սակայն դրանք դեռևս վաղ փուլում են: Եթե բանակցությունները հաջող ընթանան, ապա, ամենայն հավանականությամբ, հենց Մոսը կդառնա ֆիլմի աստղը:

Ապագա ֆիլմի մանրամասները դեռևս հայտնի չեն, սակայն, ինչպես նշում է պարբերականը, հայեցակարգը բացարձակապես նոր կլինի: Ֆիլմի ռեժիսորը Լի Ուոննելն է:

«Անտեսանելի մարդը» ֆիլմի առաջին տարբերակը նկարահանվել է 1993թ.-ին Universal կինոստուդիայի կողմից: Ֆիլմը հիմնված է անգլիացի գրող Հերբերտ Ուելսի համանուն վեպի վրա: Վեպում նկարագրվում է անգլիացի ֆիզիկոս-գիտնական Գրիֆինի ճակատագիրը, որը բացահայտում է անտեսանելի դառնալու միջոցը:

Ջոնի Դեփը չի նկարահանվի «Անտեսանելի մարդը» ֆիլմում. Variety