«Եկ ստեղ, պաչեմ քեզ». Ալեքսեյ Չումակովը Տիգրան Քեոսայանի հաղորդման ժամանակ հիշել է իրենց առաջին հանդիպման պատմությունը (տեսանյութ)

21:29 • 03.03.19

Տիգրան Քեոսայանի՝ ռուսական НТВ հեռուստաալիքի եթերում հեռարձակվող Международная пилорама հաղորդման հերթական թողարկման հյուրը հայկական արմատներ ունեցող երգիչ Ալեքսեյ Չումակովն է եղել:

Քեոսայանի հետ զրույցի ընթացքում Չումակովը հիշել է, թե ինչպես է տեղի ունեցել իրենց առաջին հանդիպումը: Չումակովը նշել է, որ իր մայրը, որը հայ է, իր մոր և քրոջ հետ միշտ հայերեն է խոսել, սակայն երգիչն ինքը հայերեն չի հասկանում: Տարիներ անց հանդիպելով Քեոսայանին՝ նա ասել է միակ հայերեն արտահայտությունը, որը կարողացել է հիշել: 

«Եվ ահա գալիս է Տիգրանը, ես տեսնում են նրա հանրային գեղեցիկ դեմքը և ասում միակ հիշածս արտահայտությունը, որն ասում էր մայրս. «Եկ ստեղ, պաչեմ քեզ»», - պատմել է Չումակովը:

Երգչի խոսքով՝ այդ պահին Քեոսայանը կանգ է առել և ի պատասխան ասել. «Ոչ, ընկեր, ես այդ մասով չեմ»:  

Տեսանյութում Չումակովի և Քեոսայանի զրույցը կարող եք դիտել 32:50 րոպեից:

Տեսանյութը՝ այստեղ:

 

«Եկ ստեղ, պաչեմ քեզ». Ալեքսեյ Չումակովը Տիգրան Քեոսայանի հաղորդման ժամանակ հիշել է իրենց առաջին հանդիպման պատմությունը (տեսանյութ)