Մահացել է ուկրաինացի դերասան Սերգեյ Ռոմանյուկը

22:39 • 03.03.19

Ուկրաինայի Իվանո-Ֆրանկովսկ քաղաքում կյանքի 66-րդ տարում մահացել է Ուկրաինայի ժողովրդական արտիստ, դերասան Սերգեյ Ռոմանյուկը:

Ինչպես հաղորդում է Корреспондент-ը, դեռևս հայտնի չէ, թե ինչն է դարձել դերասանի մահվան պատճառ, սակայն փետրվարի 28-ին ռեժիսոր Տարաս Բենյուկը հայտարարել էր, որ Ռոմանյուկը հիվանդացել է:

Սերգեյ Ռոմանյուկը 1972 թվականից աշխատել է Իվանո-Ֆրանկովսկի ակադեմիական մարզային երաժշտական դրամատիկական թատրոնում:

Թատերական կարիերային զուգահեռ նա նկարահանվել է նաև ֆիլմերում: Նրա մասնակցությամբ առավել հայտնի ժապավեններից են «Սև Ռադա», «Մամայ», «Մուխտարի վերադարձը 2», «Բուրժուայի ծննդյան օրը 2» ֆիլմերը:

Մահացել է ուկրաինացի դերասան Սերգեյ Ռոմանյուկը